Այդ 7 կետերը բխում են մեր պատվից ու թասիբից․ Արամ Վարդևանյան
Ազգային ժողով ներկայացված հայտարարության 7 կետերը բխում են Հայաստանի անկախության հռչակագրից, Սահմանադրությունից, մեր պատվից ու թասիբից։ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը պետք է քննարկվեր ԱԺ արտահերթ նիստում, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տապալեց նիստը՝ չմասնակցելով դրան։
«Մենք այդ նախագիծը ներկայացրել էինք Ազհային ժողով, բայց պատկերացրեք՝ ԱԺ-ում ներկա էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ու վերջ»,- ասաց պատգամավորը, որի խոսքերից հետո հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «ամոթ», «ամոթ»։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ այդ 7 կետը քաղաքականություն չէ, այն պետության պետականության հիմքն է։ «Ու էս մարդիկ չեն գալիս, չեն գալիս նրա համար, քանի որ վախենում են։ Բոլորս գիտենք, որ սրա լուծումը մեկն է՝ առանց Նիկոլ Հայաստան»,- նշեց պատգամավորը և նրա հետ միասին հրապարակում մարդիկ սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ըստ նրա՝ եթե ԱԺ-ում այլ նախագծերի հետ կապված քվորում չլիներ, դա նորմալ կլիներ, սակայն երբ նման նախագծի դեպքում քվորում չի լինում, դա չի բխում Հայաստանի շահերից։
«Մենք պայմանավորվել ենք, որ հոգնել չկա, նահանջել չկա։ Սա պայքար է»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռևանշ լինելու է. Աշոտ Մինասյան
- Իշխանությունները չեն ուզում ասել, որ միանշանակ չեն բանակցելու Արցախն Ադրբեջանի կազմում գտնվելու վերաբերյալ. Մամիջանյան
- Խաչատուրով. Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել
- ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը. Սաղաթելյան
- Պայուսակներով տղամարդիկ՝ ԱԺ-ում
- Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
- Լուսաձայնային նռնակներ Ազգային ժողովի շենքի դիմաց. Armlur.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան