Այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու հայկական շահը և օր առաջ պետք է հեռանան․ Արթուր Վանեցյան
«Այն ինչի մասին խոսում է ընդդիմությունը, միայն ընդդիմության խոսույթը չէ։ Մենք խոսում ենք հայկական շահի առաջխաղացման, պահպանության ու պաշտպանության մասին»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ այն համազգային պահանջ է։
«Մտավորականության, ՀԿ-ների, կուսակցությունների շարժմանը միանալը խոսում է այն մասին, որ սա իսկապես համազգային պահանջ է։ Այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու հայկական շահը և օր առաջ պետք է հեռանան»։
Անդրադառնալով իշխանության բոյկոտի պատճառով չկայացած ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու էր ընդդիմության ներկայացված յոթ կետերը, Վանեցյաանը նախ ընդգծեց, որ նշված յոթ կետերը բխում են հայ ժողովրդի շահերից։
«Այդ կետերը վերցված են ՀՀ անկախության հռչակագրից, մեր Սահմանադրությունից և օրենքներից։ Որևէ այլ արտառոց կետ չի եղել։ Այս իշխանությունները, չպաշտպանելով այս օրակարգը, յոթ կետերը, ուզում են ասել, որ դե՞մ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, անկախության հռչակագրին, դե՞մ են հային ու առհասարակ հայկականին»,-հավելեց քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է հանրության վճռականությանն, ապա ընդդիմադիր գործիչը համոզված է, որ միասին պայքարելու են մինչև հաղթանակ։ Նրա դիտարկմամբ՝ շարժումը գնալով ընդլայնվում է։
«Այս պայքարն ապակենտրոն և ցանցային պայքար է, չունի կուսակցական դրոշներ , չունի քաղաքական հստակ ուղղվածություն։ Այո՛, սա քաղաքական պայքար է, բայց այս պարքարում նույնիսկ առաջնորդներ չկան։ Ուստի այս պայքարը հանուն Հայաստանի և Արցախի լինել չլինելու համար է։ Հետևաբար, առանց հոգնելու ու նյարդերը տեղի տալու պետք է պայքարենք, որ դեռ տներից մեզ հետևող մարդիկ դուրս գան փողոց»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Նիկոլ_մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա
- Արթուր Վանեցյան. Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ
- Սոս Հակոբյան. Արթուր Վանեցյանն առողջական հարցերով մեկնել է Եվրոպա
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Արթուր Վանեցյան. Առավոտյան ժամը 08:00-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
- Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի․ Արթուր Վանեցյան
- Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
- Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
- Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան