Տնտեսություն 10:00 03/06/2022 Հայաստան

«Դիլիջան ռեզորթ & SPA»․ խաղաղ ու հագեցված հանգիստ անտառի սրտում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Քաղաքի լարված մթնոլորտից, աղմուկից կտրվելու համար հաճախ ցանկություն է առաջանում հեռանալ այդ ամենից, առանձնանալ ու պարզապես մոտ լինել բնությանը։

Այդ հանգիստը կարող ենք գտնել նաև Երևանից 90 կմ հեռավորության վրա գտնվող հրաշալի մի բնաշխարհում՝ Դիլիջանում, որն իր յուրահատուկ բնությամբ, պատմամշակութային եզակի գանձերով ու դինամիկ զարգացող ներկայով գրավում է ոչ միայն հայաստանցիներին, այլև զբոսաշրջիկներին։

Կոլորտային քաղաքն իր հին ու նոր տներով, փայտյա պատշգամբներով, լայն ու նեղ փողոցներով ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ։ Զբոսաշրջիկներն այստեղ հիմնականում ցանկանում են մնալ այնպիսի հանգստյան տներում, որոնք մոտ են անտառին։

Անտառի սրտում է տեղակայված «Դիլիջան ռեզորթ & SPA» առողջարանային կենտրոնը։ 2008 թվականին հիմնովին վերանորոգվելուց հետո հյուրանոցային համալիրը համարվում է Դիլիջանի լավագույն հանգստյան տներից մեկը՝ շնորհիվ իր բացառիկ բնակլիմայական պայմանների, պրոֆեսիոնալ անձնակազմի։ Հանգստացողներին այստեղ սպասվում է անդորր, հանգստություն, թարմ օդ, համեղ սնունդ։

Ամեն ինչ՝ հանգստի համար

«Դիլիջան ռեզորթ & SPA»-ն դեռևս խորհրդային տարիներին հայտնի էր որպես առողջարանային համալիր։ Վերակառուցվելուց հետո այն ներկայանում է նոր`հանգստի և ծառայությունների համալիր տեսքով։

Հյուրանոցն ունի 70 սենյակ, բար, ռեստորան, փակ լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, մանկական սենյակ, կոնֆերանսների համար նախատեսված ընդարձակ սրահներ, բիլիարդի սենյակ,  խաղահրապարակ և, իհարկե, SPA կենտրոն։ Այն տրամադրում է երկտեղանի և ընտանեկան համարներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի:

Առողջարանային համալիրին ուրույն տեսք են տալիս 2, 3 սենյականոց և երկհարկանի 12 քոթեջները։

Հյուրանոցային համալիրի գրավչության, մատուցվող ծառայությունների, կատարված աշխատանքների և առօրյայի մասին Panorama.am-ի թղթակցին պատմում է «Դիլիջան ռեզորթ & SPA» ՓԲԸ-ի տնօրեն Դիանա Միրզոյանը։

Նրա խոսքով՝ տուրիստական սեզոնը հիմնականում բացվում է մարտի վերջից և տևում է մինչև նոյեմբերի սկիզբ։ Կորոնավիրուսից առաջ, երբ Հայաստանում մեծ թափով զարգանում էր զբոսաշրջությունը, հյուրանոցը տուրիստների մեծ հոսք ուներ տարբեր երկրներից։ Այսօր էլ տուրիստների պակաս չունեն, սակայն դեռ չեն հասել մինչև կորոնավիրուսն ունեցած հոսքին։ 

Տնօրենը նշում է, որ արտերկրից ժամանած տուրիստները մարզերում հիմնականում մեկ-երկու օր են անցկացնում, իսկ հայաստանցիները հյուրանոցային ծառայություններից ավելի հաճախ օգտվում են Ամանորին և ամառվա պիկ շրջանում՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջ։ Տնօրենն ասում է, որ դժգոհելու առիթ չունեն, աստիճանաբար հյուրերի թիվն ավելանում է, իսկ դրա համար իրենք մշտապես իրականացնում են բազմաթիվ միջոցառումներ, որպեսզի հյուրերը սիրով մնան իրենց հյուրանոցում և հեռանան ջերմ տպավորություններով։

Ի դեպ, այստեղ քիչ չեն մշտական հյուրերը, որոնք տարիներ շարունակ իրենց հանգիստն անցկացնում են հենց «Դիլիջան ռեզորթ»-ում։ Նրանց համար կարևոր է վայրը, որտեղ ուղղակի հնարավոր է զբոսնել և վայելել բնությունը, ինչպես նաև մեծ նշանակություն ունի սպասարկումը։

Հյուրանոցում ավելի հաճախ լինում են պասիվ հանգստի սիրահարները, քանի որ այստեղ լիարժեք հանգստանալու, առօրյա հոգսերից կտրվելու համար կան բոլոր պայմանները։

Դիլիջանցիները՝ նվիրված աշխատուժ

«Դիլիջան ռեզորթ & SPA» հյուրանոցային համալիրի սեփականատերը վերագործարկելով այն՝ առաջին հերթին դրել է պայման, որ այստեղ աշխատեն տեղացիները։ Տնօրենն ասում է, որ ունեն 80-90 աշխատող, որոնց 99․9%-ը Դիլիջանից են։ «Ի դեպ ստեղծման օրվանից առ այսօր անձնակազմի 80 տոկոսն անփոփոխ է, այսինքն՝ մարդիկ չեն հեռանում։ Կորոնավիրուսի ժամանակ երկու ամիս հյուրանոցը չի գործել, սակայն բոլոր աշխատատեղերը պահպանվել են և որևէ մեկն աշխատանք չի կորցրել»,- նշում է նա։

Ժամանակ առ ժամանակ աշխատակիցները վերապատրաստվում են, դա ամենակարևոր պայմանն է, որպեսզի հետ չմնան զարգացումներից։ Հրավիրում են մասնագետների և տեղում անցկացնում դասընթացները։

Դիանա Միրզոյանի խոսքով՝ հյուրանոցային ոլորտն ամեն օր զարգանում է, մեծ մրցակցություն կա, դրա համար պետք է միշտ քայլեն ժամանակին համընթաց։ Ուստի կարևոր տեղ են հատկացնում վերապատրաստմանը, և այսօր կարող են փաստել, որ իրենց հաջողությունները նաև պրոֆեսիոնալ աշխատակիցների շնորհիվ են։

«Մեզ համար ամենամեծ գնահատականը հյուրերի կարծիքն է, եթե նրանք ժպիտով են հեռանում և բարի, ջերմ խոսքեր են շռայլում անձնակազմին, ուրեմն մենք այս հարցում էլ ենք հաջողել»,- ասում է տնօրենը։

Հյուրանոցն ունի առաջարկությունների և կարծիքների գիրք, որտեղ եղած գրառումներն օգնում են աշխատանքների ճիշտ կազմակերպմանը։ «Եթե հյուրերը բացասական կարծիք են գրում, դա նշանակում է, որ համեմատում են այլ հյուրանոցների հետ, իսկ մենք պետք է այնպես անենք, որ շտկենք թերությունները»,- նշում է նա։

Չնայած գիրքը նախատեսված է ոչ դրական կարծիքների համար, դրանում քիչ չեն  շնորհակալական խոսքերը։ «Մի քանի օր այստեղ մնալուց հետո ցանկանում էի հայերեն սովորել, որ անձնակազմին շնորհակալություն հայտնեի իրենց մայրենի լեզվով։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, հուսով եմ, որ նորից կհանդիպենք»,- գրել է արտասահմանցի զբոսաշրջիկներից մեկը։

Ովքեր կարող են հանգստանալ ««Դիլիջան ռեզորթ & սպա»-ում

Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում հանգստանալը թանկ արժե, ուստի մարդիկ նախընտրում են իրենց հանգիստ անցկացնել հարևան Վրաստանում, որտեղ գները համեմատած ցածր են։

«Դիլիջան ռեզորթ & սպա»-ի տնօրեն ասում է, որ հյուրանոցը վարում է ճկուն գնային քաղաքականություն, ինչի արդյունքում հյուրանոցը հասանելի է տարբեր խավի մարդկանց համար։ Ըստ նրա, այսօր գործող  սոցփաթեթի շրջանակում ևս մեծ թվով մարդիկ հնարավորություն ունեն հանգստանալ իրենց մոտ։

Բացի այդ, բարձր (դեկտեմբերի վերջից՝ մինչև հունվարի 15-ը և մայիսի 1-ից` մինչև նոյեմբեր) և ցածր սեզոնների ժամանակ գնային փոփոխություններ են լինում, և մարդիկ կարող են իրենց հանգիստը կազմակերպել ավելի մատչելի գներով։

Ի դեպ, այսօր հյուրանոցում հանգստանում են նաև Ռուսաստանից ժամանած հյուրերը՝ հիմնականում ընտանիքներով։ Նրանցից ոմանք արդեն մի քանի շաբաթ է ապրում են այստեղ, բնության գրկում համատեղում են հանգիստն ու աշխատանքը, վայելում են հայկական խոհանոցը։  

Համեղ և թարմ սնունդ

«Դիլիջան ռեզորթ & SPA» հյուրանոցում մեծ ուշադրություն են դարձնում սնունդին։ Պարտադիր պայման է՝ պետք է մթերքը թարմ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ լինի։ Այստեղ հյուրերին տրվում է նախաճաշ և ճաշ։

Սնունդը հիմնականում գնում են տեղացիներից։ «Մենք նաև այս հարցում ենք աջակցում դիլիջանցիներին, որպեսզի իրենց ստեղծած բարիքները կարողանան իրացնել, իսկ մենք միշտ ունենում ենք թարմ մթերք», - ասում է Դիանա Միրզոյանը։

Խոհանոցը տարբերվում է իր բազմազանությամբ։ Հյուրերին մատուցվում է թարմ աղցաններ, հատկապես սիրված է «Դիլիջան» աղցանը, տեղում պատրաստվող բազմատեսակ խմորեղեններ, հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների ընտրանի։ Ի դեպ ճաշացանկը չի ներառում սառեցված սնունդ։

Սպա կենտրոն՝ միակը Դիլիջանում

«Դիլիջան ռեզորթ & SPA» հյուրանոցում հանգիստը լիարժեք կլինի, եթե օգտվեք նաև այնտեղ գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած SPA կենտրոնից։ 

Այն միակն է Դիլիջանում։ Այստեղ օգտագործում են ավստրալիական «Լիտիա» ապրանքանիշի արտադրանքը, որի պաշտոնական ներկայացուցիչը «Դիլիջան ռեզորթ & SPA»-ն է։ Այս միջոցների ստեղծման համար օգտագործվում են բացառապես բնական բաղադրիչներ։ Կենտրոնի աշխատակիցներն ունեն բժշկական կրթություն, վերապաստրաստվել են դրսի մասնագետների կողմից։

Դիանա Միրզոյանի խոսքով՝ SPA կենտրոն այցելում են ոչ միայն հյուրանոցում հանգստացողները։ Մարդիկ իմանալով կենտրոնի բարձրակարգ ծառայությունների մասին, նախընտրում են հենց այստեղի մասնագետներին վստահել իրենց մարմնի, դեմքի խնամքը։ Օրինակ, ծառայություններից հաճախ օգտվում են հարևանությամբ գտնվող Դիլիջանի միջազգային դպրոցի արտասահմանցի մանկավարժները, այցելուներն ու հյուրերը։

SPA կենտրոնում իրականացվում են մերսումներ, ցեխային պարուրումներ և բազմաթիվ այլ բուժական պրոցեդուրաներ։

Ծանոթանալով «Դիլիջան ռեզորթ & SPA»-ի գործունեության հետ, համտեսելով բազմատեսակ համեղ սնունդը, հրաժեշտ ենք տալիս Դիլիջանին և հյուրանոցին՝ անպայման կրկին վերադառնալու շատ մեծ ցանկությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}