Եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած վայրում հանդիպելու. Սաղաթելյանը՝ Փաշինյանին
«Բոլոր մուտքերը շրջափակված են։ Մենք այստեղ ենք մեր պահանջով՝ դեռ 2,5 ժամ հնարավորություն կա գումարելու Ազգային ժողովի նիստ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Կառավարության առջև ենք, որովհետև այս շենքից է ղեկավարվում խորհրդարանը»,- կառավարության դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այստեղ նստած մարդը, ով դուխով գրությամբ գլխարկով ման էր գալիս ու համարձակությունից խոսում, երբ իմացել է, որ իրենք Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի կառավարություն, դրանից 5 րոպե անց այստեղից փախել է։
«Բայց դա իրեն չի փրկում։ Կառավարության շենքում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ, որոնք այս պահին ժողովրդի կողմից գտնվում են շրջափակման մեջ և ասում ենք՝ Նիկոլ, ո՞ւր ես փախել, արի այստեղ, արի հարցերին պատասխան տուր։ Եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած տեղն ու վայրում հանդիպելու, բայց երկար փակվել չես կարող, շարունակելու ենք շենքի շրջափակումը մինչև ստանանք մեր հարցերի պատասխանը։ Մինչև 20։00-ն Ազգային ժողովի նիստ հրավիրելու հնարավորություն կա։ Մենք եկել ենք մեր պահանջի հետևից։
Մենք մեր պահանջի տերն ենք, սպասում են պատասխանին»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պայքարի ելքն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռանան։
«Այսօր իրենք փաստել են, որ ժողովրդի հետ որևէ կապ և առնչություն չունեն»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարցին՝ եթե մինչև ժամը 20։00-ն արձագանք չլինի, ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմություն, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Ինքը սրանով փաստում է, որ իշխանություն չունի։ Կառավարության շենքից փախնում է, Ազգային ժողովից փախնում են։ Այն, որ ասում ենք իրենք ունեն պաշտոն, ոչ թե իշխանություն, սրա համար ենք ասում։ Պետք է այսպես հետևողական, քայլ առ քայլ հասնենք իրենց հեռացմանը»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16․00-ին ԱԺ արտահերթ նիստ պետք է կայանար, որի օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է։ Այն չկայացավ քվորում չլինելու պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր՝ չի մասնակցելու արտահերթ նիստին։
Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները շրջափակում են կառավարության մուտքերը
- Աշոտյան. «Կապիտուլյանտը կրկին թուլավարի փախավ»
- Այդ 7 կետերը բխում են մեր պատվից ու թասիբից․ Արամ Վարդևանյան
- Ռևանշ լինելու է. Աշոտ Մինասյան
- Իշխանությունները չեն ուզում ասել, որ միանշանակ չեն բանակցելու Արցախն Ադրբեջանի կազմում գտնվելու վերաբերյալ. Մամիջանյան
- Խաչատուրով. Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել
- ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը. Սաղաթելյան
- Պայուսակներով տղամարդիկ՝ ԱԺ-ում
- Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
- Անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան