Տեսանյութը կա, թե որ ժամին է ինքը շենքից փախել․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Կառավարության շենքի մոտ, որի բոլոր մուտքերն այս պահին շրջափակված է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայքարի միակ ելքն այս իշխանությունների հեռանալն է, այլ ելք չկա։
«Այսօր նրանք փաստել են, որ ժողովրդի հետ որևէ առնչություն չունեն։ Այս պահին Կառավարության շենքը շրջափակման մեջ է։ Մեր պահանջները հստակ հնչեցրել ենք։ Ինքը մեր գալուց առաջ փախել է շենքից, տեսանյութերը կան, թե որ ժամին է փախել։ Բայց դա հանգուցալուծում չէ, որովհետև հենց հիմա Կառավարության շենքում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք շրջափակման մեջ են։ Պաահանջում ենք կա՛մ ԱԺ նիստ, կա՛մ գա ու հարցերին պատասխան տա։ Այս պահին Կառավարության բոլոր մուտքները փակ են»,- նշեց քաղաքական գործիչը։
Թե ինչ են պատրաստվում անել, եթե որևէ արձագանք չլինի, Սաղաթելյանն ասաց․
«Ինքը դրանով փաստում է, որ իշխանություն չունի։ Կառավարության շենքից փախնում է, Աժ-ից փոխնում է։ Իրենք ունեն պաշտոն, բայց չունեն իշխաանություն։ Պետք է հետևողական քայլերով հասնենք իրենց հեռացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու հայկական շահը և օր առաջ պետք է հեռանան․ Արթուր Վանեցյան
- Եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած վայրում հանդիպելու. Սաղաթելյանը՝ Փաշինյանին
- Քաղաքացիները շրջափակում են կառավարության մուտքերը
- Իշխանությունները չեն ուզում ասել, որ միանշանակ չեն բանակցելու Արցախն Ադրբեջանի կազմում գտնվելու վերաբերյալ. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին