«Կոլցո» օպերացիա են կազմակերպել և ջարդել ժողովրդին. Սաղաթելյան
«Պայքարի առաջին օրից անընդհատ փորձում են հիմքեր ստեղծել առնվազն ինձ կալանքի տանելու համար։ Ես այս շարժման համար պատասխանատվություն եմ կրում։ Իշխանությունն էլ պատասխանատվություն է կրում 5 հազար զոհված տղերքի համար։ Իրենք պետք է պատասխան տան 187 գյուղի, 6 քաղաքի, Արցախի 72 տոկոսի կորստի համար, Հայաստանի տարծքներ թշնամուն տալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
նա նշեց, որ այսօր 35 օր ժողովուրդը դուրս է եկել փողոց, մի մեքենայի հայելի չեն կոտրել։
«Այսօրվա սադրանքն ամբողջությամբ կազմակերպել է Նիկոլի հրահանգով ոստիկանությունը։ Նիկոլի հրահանգով, հասկանալով, որ օրեցօր կորցնում են իշխանությունը, «Կոլցո» օպերացիա է կազմակերպել և ջարդել են ժողովրդին։
Պահանջը եղել է հետևյալը՝ բացեք Դեմիրճյան փողոցը, գնում ենք այդտեղով։ Ո՛չ հարձակվել ենք շենքի վրա, ո՛չ բռնության կոչեր ենք արել, ասել ենք՝ ինչո՞ւ եք փողոց փակում մեր դիմաց, ինչո՞ւ եք ժողովրդին ջարդում։ Դրա համար հատ-հատ պատասխան են տալու։ Բայց թող միշտ իմանան, որ իշխանությունը հավերժ չէ, ո՞վ են իրենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փաստաթուղթ էին տարել, որը բացարձակապես վերաբերում էր Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան և Արցախի հիմնահարցին. «Ասել ենք՝ եկեք այս փաստաթղթի տակ ստորագրենք, ձեզ հետ հարց չունենք։ Պատկերացնում եք՝ եթե իրենք այդ փաստաթղթի տակ ստորագրեին, ես այս հարթակից մարդկանց ի՞նչ էի ասելու. ժողովուրդ ջան Արցախի համար ենք դուրս եկել, այս մարդիկ մեր պահանջները կիսում են, եկեք այնպես անենք, որ սրանից չշեղվենք, հետևենք, որ կատարեն դրանից բխող 5-6 քայլերը։
Իրենք դա չարեցին, որովհետև գնում են երկիրը հանձնելու, իսկ ձևակերպում են՝ կեղծ օրակարգ։ Այսինքն ի՞նչն է կեղծ օրակարգ, որ ասում ենք Արցախը պետք է մնա հայկական, կեղծ օրակա՞րգ է»։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքյան. Ոստիկանություն տարված քաղաքացու մոտառկա է աչքի լուրջ վնասվածք
- Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Սաղաթելյան
- Կապիտուլյանտին թվում է՝ հատուկ միջոցներ կիրառի, ապա մարդկանց թիվը կնվազի․ Իշխան Սաղաթելյան
- Սևազգեստ ոստիկանը հարվածում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ձեռքին
- Փաշինյանն այլևս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, որովհետև լուսաձայնային զենք է կիրառել ժողովրդի դեմ. Գեղամ Նազարյան
- Կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
- Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
- ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը. Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին