Երեք տասնյակից ավելի ՀԿ-ներ իրենց աջակցությունն են հայտնում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու հանուն Արցախի, Հայաստանի փրկության պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ 36 հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ հրապարակելով ՀԿ-ների հայտարարությունը.
«Այսօր հայ ժողովուրդն՝ Արցախում և Հայաստանում, կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերի առջև։ Օրեցօր խորանում է ստեղծված անվտանգային, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ճգնաժամը։
Հանրային պառակտման, անհանդուրժողականության և խորացող ատելության մթնոլորտը կասկածի տակ է դնում է Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, խաթարում հանրային և պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը։
ՀՀ իշխանությունների՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հրաժարման հետևանքով վտանգված է հայ ժողովրդի մի հատվածի անգամ կյանքի իրավունքը, Հայաստանի ողջ անվտանգային համակարգը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտները, ինչպես նաև մարդու, միջազգային իրավունքների պաշտպանությունն ու պահպանությունը եղել են քաղաքացիական հասարակության օրակարգային խնդիրներ, մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, կիսում ենք «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և հայտնում մեր աջակցությունը։
Հայտարարությունը բաց է միանալու համար»։
Հայտարարությանը միացած կազմակերպությունները՝ Ի.Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Լուսաձայնային նռնակներ Ազգային ժողովի շենքի դիմաց. Armlur.am
- 440 մտավորական միացել է կոչին
- Անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ Զաքարյան
- «Ազատ դեմոկրատներ». Արցախը որևէ պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում
- «Ինչո՞ւ այսօր գալ Ֆրանսիայի հրապարակ»
- 15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում