Հնդկաստանում հարսանիքը չեղարկել են հարսնացուին փեսայի հպման պատճառով և սնունդ բաժանել դպրոցներին
Հնդկաստանում փեսան պատահաբար դիպել է ապագա կնոջ պարանոցին և հարսը հիստերիայի մեջ է ընկել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է news18.com-ը։
Հարսանիքին հրավիրված է եղել 500 հյուր։ Տոնակատարությունից առաջ ամուսինները պետք է կատարեին ավանդական արարողությունը և փոխանակվեին ծաղկեպսակներով։ Փեսան պատահաբար դիպել է հարսի վզին: Աղջիկն անսպասելի ծաղկեպսակը գցել է գետնին և դուրս է վազել սրահից։
Փեսայի ընտանիքը զայրացել է աղջկա հիստերիայից և չեղարկել հարսանիքը։ Այն հարսի և փեսայի ծնողների միջև վեճերի պատճառ է դարձել։ Ծագած վիճաբանությունը լուծելու համար անհրաժեշտ է եղել ոստիկանություն կանչել։ Չնայած ընտանիքներին հաշտեցնելու իրավապահ մարմինների փորձերին՝ փեսայի ծնողները հայտարարել են հարսանիքը չեղարկելու մասին։
Հարսանեկան արարողության տապալման հետևանքով 500 հյուրերի համար նախատեսված սնունդը բաժանվել է տեղի դպրոցներին։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը ՝ ներքին գների աճը վերահսկելու նպատակով
- Հնդկաստանի Գուջարաթ նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
- Հնդկաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել
- Հնդկաստանի հիվանդանոցում հրդեհի հետևանքով չորս նորածին է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան