Մոսկվայում ձերբակալել են հայազգի գործարարի սպանության մեջ կասկածվողին
Մոսկվայում ձերբակալել են հայազգի գործարար 62-ամյա գործարար Հովհաննես Ղամարյանի սպանության մեջ կասկածվող ենթադրյալ մարդասպանին: Լենտա.ռու-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան ասել է, որ ՔԿ աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում հնարավորինս արագ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով 1998 թվականին ծնված տղամարդ է։ Նրա՝ գտնվելու վայրը պարզելուց հետո, նա ձերբակալվել է։
Ենթադրյալ մարդասպանին կտեղափոխեն բաժնի ստորաբաժանում՝ քննչական գործողությունների համար։
Ռուսական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, հունիսի լույս 3-ի գիշերը Կոմսոմոլսկի պողոտայում 62-ամյա գործարար Հովհաննես Ղամարյանի պատվերով սպանության մասին։ Մարդասպանը սպասել է, որ գործարարը դուրս գա ռեստորանից, կրակել է նրա մեջքին, այնուհետև գլխին։ Դրանից հետո հանցագործը հանել է հեռախոսը, լուսանկարել սպանվածին ու դիմել փախուստի։
Ըստ մամուլի հրապարակումների, Ղամարյանը հետախուզման մեջ է եղել Հայաստանում. 2013 թվականին նա փորձել է կազմակերպել իր հակառակորդ և Դեդ Հասանի համախոհ Ռաֆիկ Մադոյանի պատվերով սպանությունը, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել հանցագործությունը։