Զախարովա. Իմաստ չունի նույնիսկ տեսականորեն խոսել Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին
Այժմ անիմաստ է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին, նույնիսկ տեսականորեն, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկեղծ ասած, ես հիմա իմաստ չեմ տեսնում անգամ տեսականորեն խոսել այդ հարցի մասին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը երախտապարտ է բոլորին, որոնք միջնորդի դեր են առաջարկում։
«Սակայն հիմա ես դատողություններ պարզապես չեմ անի, քանի դեռ փաստական տվյալներ չկան»,- ընդգծել է նա։
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդևը սպառնացել է Կիևին
- Պենտագոնը խոստացել է Ուկրաինային փոխանցել ուղղաթիռներ և HIMARS հրթիռային համակարգեր
- Զախարովան Եվրոպային առաջարկել է ռուսական ձյուն գնել «ի հեճուկս» Պուտինի
- Զախարովա. Ռուսական լրատվամիջոցներն արգելափակելու ԱՄՆ պահանջները լիբերալիզմի դիկտատուրա է
- Զախարովան Զելենսկիին առաջարկել է «ինքնալուծարվել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան