Քրիստինե Վարդանյան. Արդեն երկրորդ անգամ արյունարբուի նյարդերը տեղի տվեցին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը երկու կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Մեր ճագատագիրը չի որոշվում Մոսկվայում\Բրյուսելում\Վաշինգտոնում\Պեկինում. մեր ճակատագիրը հիմա որոշվում է Ֆրանսիայի հրապարակում:
Նյարդերի պայքարում մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ արյունարբուի նյարդերը տեղի տվեցին:
«Ժողովրդավարության բաստիոնում» ադեն հատուկ միջոցներ են կիրառվում խաղաղ ցուցարարների վրա և խոսում են հեռուստաալիքների լիցենզիան դադարեցնելու մասին:
Բոլորիս պատասխանը սրան պետք է լինի հիմա, վաղը, որքան հարկավոր լինի հրապարակում ներկայությունը:
Ըստ Գելափ միջազգային ընկերության վերջերս հրապարակված հարցման ադյունքների Երևանի բնակչության 15,5 % ասել է, որ ինքը մասնակցում է այս օրերին տեցի ունեցող ցույցերին:
2021 թ տվյալներով Երևանն ունի ~ 1,1 մլն բնակիչ: Ուրեմն խոսքը շուրջ 170,000 մարդու մասին է:
Հրապարակում այսօր և վաղը պետք է այդ մարդկանց կեսը ու այս ամենի ավարտը կդառնա ավելի մոտ լինել, քան կպատկերացնեն մեզնից շատերը»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Կլինեմ շատ կարճ՝ չեք մարսելու
- «Կոլցո» օպերացիա են կազմակերպել և ջարդել ժողովրդին. Սաղաթելյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի այս պայքարում նիկոլները կորցրեցին ինքնատիրապետումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան