Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
«Պետք է տեմպը պահենք ՝ մինչև հասնենք այս դավաճանի հրաժարականին։ Ինքն արդեն հյուրասենյակից ննջարան ոստիկանության ուղեկցությամբ է գնում»,- կառավարության ամառանոցների մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ու նշեց, որ իշխանական որոշ պատգամավոր համացանցում նկարներ են հրապարակում ու գրում,թե ԱԺ-ում, չեն փախել։
«Դե որ այդտեղ եք, գալիս ենք Խորհրդրան։ Ոստիկաններ ճանապարհը բացեք, գնում ենք Խորհրդարան»,- ասաց պատգամավոր։ Սակայն ոստիկանականները տեղից չշարժվեցին, քաղաքացիները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Արդյունքում ՝ ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին, որոնցից մեկի ոտքը վնասվեց։
Ոստիկանների ու քաղացիների միջև բախում տեղի ունեցավ։
Կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ։ Քաղաքացիներից բացականչեցին, որ կանայք ու երեխաները մի կողմ դուրս գան։
Քաղաքացիները ձեռքերը վեր պարզեցին, սակայն ոստիականները շարունակեցին բռնի գործողությունները։ Իրավիճակն ավելի լարվեց,երբ սկսեցին պայթուցիկ նյութեր կիրառել։
Ոստիկաններն ու կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին։
Տեսանյութը՝ քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան