Մանրամասներ՝ Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարարի սպանությունից
Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարար Հովհաննես Ղամարյանը ՌԴ քաղաքացի էր, ուստի նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր։ Ռիա նովոստիին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Տղամարդուն սպանել են նախորդ գիշեր Մոսկվայի կենտրոնում։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման տվյալներով, Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում մարդ է սպանվել (նրա անունը պաշտոնապես չի նշվում): Հարուցվել է քրեական գործ։
Իրավապահ մարմինների աղբյուրը Ռիա Նովոստիին հայտնել է, որ սպանվածը Հովհաննես Ղամարյանն էր, նա հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Սպանություն նախապատրաստելը շահադիտական նպատակներով»։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Իրավապահ մարմիններում Ռիա նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Հայաստանի 24-ամյա քաղաքացի է։