ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
ԵՄ խորհուրդը հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաև Ռուսաստանից և Բելառուսից ֆիզիկական անձանց, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Եվոպական միության խորհուրդն այսօր որոշում է ընդունել Ռուսաստանի և Բելառուսի դեմ տնտեսական և անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը հաստատելու մասին»,- ասվում է փաստաթղթում։
Այդ պատժամիջոցների շրջանակներում ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանից հում նավթի և որոշ նավթամթերքի ներմուծման վրա։ Նշվում է, որ հում նավթից փուլ առ փուլ հրաժարվելը կտևի մոտ կես տարի, իսկ նավթամթերքից՝ մինչև ութ ամիս:
ԵՄ խորհրդի հայտարարությունը հաստատում է, որ Միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ։ Ինչպես հաղորդվում է, մի շարք երկրներ, մասնավորապես, Հունգարիան, որոշ ժամանակ կկարողանա շարունակել հումքի ներկրումը Դրուժբա խողովակաշարով։ Բուլղարիային թույլատրվում է ժամանակավորապես շարունակել նավթի ներկրումը Ռուսաստանից ծովով, մինչդեռ Խորվաթիան կպահպանի որոշ նավթամթերքներ ներկրելու հնարավորությունը։
Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են ռուսական ևս երեք բանկերի անջատում միջազգային SWIFT համակարգից՝ Սբերբանկ, Մոսկվայի Կրեդիտ Բանկ և Ռոսսելխոզբանկ։ Դրանցից բացի, համակարգից դուրս կմնա Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն նաև կընդլայնի ապրանքների և տեխնոլոգիաների ցանկում արտահանման սահմանափակումները, «որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը»: Դրանք ներառում են 80 տեսակի քիմիկատներ,«որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար»։
Բացի այդ, ԵՄ-ն կարգելի Ռուսաստանին տրամադրել հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ եւ հասարակայնության հետ կապերի ծառայություններ: Արգելքի տակ կհայտնվեն նաև ամպային ծառայությունները։
Եվրամիության պատժամիջոցների ցուցակները կներառեն մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Նրանց թվում կան ձեռնարկատերեր և նրանց ընտանիքների անդամներ, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաև պաշտպանական ձեռնարկությունների և մեկ ֆինանսական հաստատության ներկայացուցիչներ։
Բացի այդ, ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակներում կդադարեցնի Եվրոպայում մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդների թագուհին նախազգուշացրել է հակառուսական պատժամիջոցների պատճառով երկրում սպասվող սովի մասին
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացած երկրների թվում Բայդենը նշել է նաև Հյուսիսային Կորեային
- Ֆրանսիացիները հայտարարել են հակառուսական պատժամիջոցների անարդյունավետության մասին
- Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Պետդումայի 75 պատգամավորների նկատմամբ
- Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
- ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 22 պաշտոնյաների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին