Քիմ Քարդաշյանին թույլ չեն տվել մասնակցել Եղիսաբեթ 2-րդ թագադրման պլատինե հոբելյանի տոնակատարությանը
Բուքինգհեմյան պալատը մերժել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու պաշտոնը ստանձնելու պլատինե հոբելյանական երեկոյին մասնակցելու Քիմ Քարդաշյանի խնդրանքը։ DailyMail-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Բուքինգհեմյան պալատը մերժել է Քիմ Քարդաշյանի խնդրանքը՝ մասնակցելու այս շաբաթ օրը կայանալիք պլատինե հոբելյանական պաշտոնական երեկույթին։ Ըստ պարբերականի աղբյուրի՝ Քիմը վճռական է տրամադրված և չի հուսահատվում՝ ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ միասին նրանք փորձում են տոմսեր ձեռք բերել այլ ճանապարհներով։ Ռեալիթի աստղը նույնիսկ ասել է, որ դեմ չէ, եթե տոմսերը VIP չլինեն։
Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչներն ասել են. «Քիմը հազվադեպ է մերժվում որևէ միջոցառման մաասնակցելու համար դիմելիս, ուստի դա բավականին զարմանալի էր, հատկապես, որ նա հաճախ չի այցելում Մեծ Բրիտանիա: Քիմն ու Փիթը սիրում են թագավորական ընտանիքը և իսկապես ցանկանում էին լինել այդ հատուկ առիթի մի մասը»:
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնն այս շաբաթ մեկնել էին Մեծ Բրիտանիա։ Պարզ չէ, թե արդյոք տարեդարձի տոնակատարություններն են եղել զույգի Լոնդոն մեկնելու միակ պատճառը:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազններ Հարրին և Ուիլյամը երկարատև վեճերից հետո հաշտվել են
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մադամ Տյուսոյի թանգարան
- Եղիսաբեթ II-ը գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի բացել խորհրդարանի առաջին նստաշրջանը
- Քիմ Քարդաշյանը Met Gala-ի ժամանակ կրել է Մերիլին Մոնրոյի պատմական զգեստը
- Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
- Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նկատել են ոչ ֆորմալ հանդերձանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան