Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Բաղրամյան պողոտայով շարժվեցին դեպի Ազգային Ժողով, որտեղ ժամը 16։00-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ անցկացնել։
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց՝ իրենք խորհրդարանում պաշտպանելու են այն օրակարգը, որը կարմիր գծերը ջնջելու դեմ է։
«Ձեզ խնդրում ենք, որ ժամը 16։00-ին լինեք Ֆրանսիայի հրապարակում։ Բոլրիս գործը մեկն է, կլինի ԱԺ դահլիճում, Ֆրանսիայի հրապարակում, թե այլ հրապարակներում ու փողոցներում, պաշտպանել մեզ բոլորիս միավորող կարմիր գծերը»,-ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
ՔՊ-ն հայտարարել է, որ նիստին չի մասնակցելու։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ դեմոկրատներ». Արցախը որևէ պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
- Հոնկոնգի օդանավակայանը կարգելի 150 երկրների և տարածաշրջանների ուղևորների տարանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին