Ստեփան Դանիելյան. Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մի եղեք Նիկոլ
Հին Կտակարանի կենտրոնական դրվագներից է Դավթի ու Գողիաթի մենամարտը։ Իսրայելի ու Փղշտանի (էսօրվա լեզվով' Պաղեստինի) զորքերը դեմ դիմաց կանգնած էին ու հսկա, երկաթյա զրահներով պատված Գողիաթը մենամարտի մարտահրավեր է նետում իսրայելցիներին։ Ոչ ոք չի համարձակվում ընդունել Գողիաթի մարտահրավերը, բացի երիտասարդ փոքրամարմին հովիվ Դավթից։
Նա հրաժարվում է զրահաբաճկոնից ու ծանր զենքերից, որովհետեւ հասկանում է, որ ծանրաշարժ հսկա Գողիաթի զենքերով եւ մարտ վարելու նրա կանոններով հաղթելու շանս չունի։
Դավիթը հակառակ մարտավարությունն է ընտրում' իր առավելությունն էր շաժունակությունն ու հեռահար մարտը, այսինքն պարսատիկն ու քարերը։
Մի խոսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում։ Դավիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարություն։
Գանք Նիկոլին ու ընդդիմությանը։ Ընդդիմությունը Նիկոլին ցանկանում է հաղթել իր զինատեսակներով' դեմագոգիա, պոպուլիզմ, ամբոխավարություն, դեստրուկցիա, հանրային հիստերիայի սերմանում ու մերժման կարգախոսներ։
Այդ զինատեսակներն ու մարտավարությունը Նիկոլինն են ու այդտեղ ինքն անգերազանցելի է։ Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի։ Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այսինքն, պետք է հակառակ որակները ցուցադրել»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Գաղափարները վերջացել են
- Ստեփան Դանիելյան. Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում
- Ստեփան Դանիելյան. Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի
- Ստեփան Դանիելյան. Ցանկացած նոր դեմք, որոնք կխաթարեն այդ սխեմաները, իրական վտանգ են գործող կառավարության համար
- Ստեփան Դանիելյան. Կարծում եմ՝ հիմա թայմ-աութ պետք է վերցվի
- Պայքարը լինում է ոչ միայն քայլելով, այլ՝ մեկ-մեկ էլ գլխով. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն
- Ստեփան Դանիելյան. Իշխանափոխություն ոչ թե պահանջում են, այլ՝ իրականացնում
- Ստեփան Դանիելյան. Ժողովուրդը վերափոխվում է հասարակության՝ ամբոխից վերածվելով գլխավոր դերակատարի
- Ստեփան Դանիելյան. Արևմուտքը հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի