Կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Ոստիկանության՝ խուժանի պահվածքի արդյունքում կան բազմաթիվ տուժած քաղաքացիներ, հիմա էս խուժան ենիչերիության հրահանգ տվողը քարոզչական՝ իրեն հատուկ կեղտոտ տեխնոլոգիաներով սկսելու է ցույց տալ, որ իբր դրանից տուժել են նաև ոստիկաններ, որը մեղմ ասած, անհամարժեք ա վնասվածքներ ստացած քաղաքացիների թվի և վնասվածքի պատճառների հետ: Եթե մի ոստիկան տուժել ա ենթադրենք իր վրա նետված պլաստիկե շշից, բազմաթիվ քաղաքացիներ տուժել են լուսաձայնային նռնակներից, մահակներից, ոստիկանական ակնհայտ ծեծից:
Սրա համար գլխով պատասխանատու է գլխավոր հողատուն և ոտիկանության ղեկավարությունը: Սա արդարացնելու, եղածը մեղմելու փորձ անողները հավասարապես կրելու են սրա պատասխանատվությունը ապագայում...
Հ.Գ. Լուսանկարում կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից: Վստահ եմ նմանատիպ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խաղաղ ցուցարարներ կան»։
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդանոց տեղափոխված տուժածներն ավելացել են
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի այս պայքարում նիկոլները կորցրեցին ինքնատիրապետումը
- Աշոտյան. Նիկոլ, եթե քո սիրտը արյուն է ուզում, դու այդ արյունն այսօր տեսար
- «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
- Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան