«Ժառանգությունը» չի միանալու ՀԱԿ-ի նախաձեռնությանը. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգությունը» չի միանալու Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թեև ողջունում է այդ քայլը, իր իրավունքն է: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսում ասաց «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ի սկսել է ստորագրահավաք Սահմանադրական դատարան դիմելու համար, որին միացել է նաև «Ժառանգություն» խմբակցությունը, ի՞նչ հույսեր է կապում «Ժառանգությունը» այդ կառույցի հետ:
Նա նշեց, որ ժողովրդի «ոչ»-ի մենաշնորհը որևէ ուժի չի պատկանում. «Իսկական ընդդիմադիր լինելու պայքարի դրոշակը, մեղմ ասած, ճիշտ չէ: Ոչ մեկը մենաշնորհ չունի: Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին՝ հին ու նոր, երիտասարդ, մենաշնորհային խոսքից դուրս գալ: Իրական ընդդիմությունն արդեն դարձել է ժողովրդի մեծամասնությունը»:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, նրանք, որոնք առնչվել են սահմանադրական նախագածի պատրաստման հետ, պետք է հեռու մնան դատական գործընթացին մասնակցությունից:
«Առաջին օրվանից ասել ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շահերի բախման մեջ է՝ և դատական իշխանության բարձրակետն է, ինքը պետք է քննի ցանակացած սահմանադրական հարց, և գլխավոր հեղիակն այդ սահմանդրական փոփոխությունների»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար:
Շարունակելով իր խոսքը, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ժառանգությունը որոշել է չմասնակցել, դրա կարիքը չկա, քանի որ արդեն հատակ ենք հասել: Այո, իրավական պայքարը պետք է տարվի, ողջունում ենք ՀԱԿ-ի քայլը, կզորակցնեք, բայց մեր աշխատանքը քաղաքացիական է, դիվանագիտական»:
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունն Սահմանադրական դատարան դիմելու համար սկսել է ստորագրահավաք՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար: ԱԺ պատգամավորները մինչև դեկտեմբերի 18 –ը կարող են ստորագրել այդ դիմումի տակ: ԱԺ-ում Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցել է 10 պատգամավոր` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը:
Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 45 և ավելի ստորագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Զուրաբյանը անպտուղ գործով է զբաղված. Աղվան Վարդանյանը` ստորագրահավաքի մասին
- ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսում՝ ՍԴ դիմելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան