Խաչատուրով. Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել
«Այստեղ հրապարակում հավաքված են հայրենասերներ, մարդիկ, որ սիրում են մեր հայրենիքը, մեր հավատը, որոնք մեր եկեղեցու, ավանդույթների պատրիոտ են»,-ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նա ասաց՝ ցուցարարների շրջանում մի փոքր պեսիմիզմ է նկատում։
«Պետք է այն հեռացնել, որևէ մեկի մոտ պեսիմիզմ չպետք է լինի։ Մենք մեծ գործ ենք անում, իսկ մեծ գործերը շտապել չեն սիրում, պետք է համբերություն, հանգստություն։ Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել»,-ասաց Խաչատուրովը։
Նա մի բան պատմեց. 1998-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը հրավիրում է ռազմական կոլեգիայի նիստ։
«Ես այն ժամանակ կորպուսի հրամանատար էի, միակը, որ ընդգրկված էր կոլեգիայում։ Վեց մարդ կար այդտեղ։ Նա մեզ մի հարց տվեց։ Համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ով կողմ է, թող ձեռք բարձրացնի։ Վեցից ոչ մեկ ձեռք չբարձրացրեց։ Հետ հաջորդ հարցը տվեց՝ ուզո՞ւմ եք, որ Արցախն անկախ լինի։ Բոլոր վեցը ձեռք բարձրացրեցին։ Դրանից հետո նա ասաց՝ հիմա ես գիտեմ ինչ եմ անելու։ Դրանից երկու ժամ հետո նախագահը հրաարական տվեց։ Տառացիորեն երկու ժամ հետո»,-ասաց Խաչատուրովը, ինչին հետևեցին ծափահարություններ ու բացականչություններ։
Նրա խոսքով, այն ժամանակ ասում էին՝ իշխանության գալիս են մարդիկ, որոնք պատերազմ են ուզում, որոնք բերելու են արյուն ու տառապանքներ։
«Ի՞նչ եղավ 1998-ից հետո։ Եղան հաղթանակներ։ 20 տարի մենք ապրեցինք խաղաղ որպես հաղթողներ։ Մենք հպարտանում էինք մեր բանակով, մեր պետությամբ։ Պատերազմ չեղավ, մինչդեռ նրանք ասում էին՝ մենք պատերազմ ենք ուզում։ Հիմա էլ են ասում, որ մենք պատերազմ ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց։ Հասարակ հարց ենք տալիս այդ նախարարներին ու մյուսներին՝ համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ասում են, գիտե՞ք, չենք կարող այդ հարցին պատասխանել։ Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող այնպես անել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասեք, որ չեք ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Գոնե ասեք, սրիկաներ, չի կարելի այդպես պահել, դուք հայեր չեք, դուք ո՞վ եք»,-հայտարարեց Խաչատուրովը, ինչից հետո նրա ելույթն ընդհատվեց «բրավո» վացականչություններով ու ծափահարություններով։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը. Սաղաթելյան
- Պայուսակներով տղամարդիկ՝ ԱԺ-ում
- Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան