Թուրք կուսակցապետ. Մոսկվան ծրագրում է Թուրքիային հարվածել հայերի ու հույների միջոցով
Թուրքիայի «Պահպանողական կուսակցության» ղեկավար Ահմեթ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է հայերի ու հույների միջոցով հարված հասցնել Թուրքիային:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Յըլմազի կարծիքով Թուրքիան այսուհետև պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի թուրք-հունական և հայ-թուրքական սահմաններին: Նաև պետք է մտերիմ հարաբերություններն ամրապնդի Ադրբեջանի հետ:
«Ռուսները, հայերի և հույների հետ պլանավորում են հարված հասցնել: Պետք է առավել քան երբևէ ուշադիր լինենք»,-ասել է նա:
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին Յըլմազը նշել է, որ կողմերը պետք է կարգավորեն փոխհարաբերությունները: Դա անրաժեշտ է թե Թուրքիային, թե Իսրայելին, քանի որ վերջիններս տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր թշնամիներ: Թուրք կուսակցապետը կողմ է ոչ միայն իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլ դրանք դաշնակցային դարձնելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան