Ռևանշ լինելու է. Աշոտ Մինասյան
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, Ֆրանսիայի հրապարակում կոչով դիմեց այն մարդկանց, ովքեր հարյուրամյակներ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին՝ միանալ շարժմանը։
Նա խնդրեց մարզիկներին, ովքեր աշխարհի տարբեր հարթակներում կերտել են հաղթանակ և իրենց ուսերի վրա տարել են Հայաստանի դրոշը՝ այսօր, վաղը նրանք լինեն այս հարթակում իրենց դրոշներով հանդերձ. «Եթե իրենք չեկան, ո՞ւմ դրոշն են բարձրացնելու իրենց ուսերի՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ թուրանի»։
Խոսքն ուղղեց քանդակագործներին, խաչքարագործներին, ովքեր Քրիստոսի արձանն են կերտում ու հարց տվեց. «Դուք վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞ արձանը, Էրդողանի՞, թե՞ Ալիևի արձանը։ Ինչո՞ւ դուք այստեղ չեք, ձեր ժողովրդի կողքին չե՞ք»։
Խոսքն ուղղեց գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին. «Ի՞նչ պատմության, լեզվի մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերի լեզուն»։
Խոսքն ուղղեց նկարիչներին, ովքեր հարյուրամյակներ շարունակ Մասիս ու Սևանա լիճ են նկարել. «Վաղն ի՞նչ եք նկարելու, ո՞ւմ է պետք լինելու ձեր Մասիսն ու Սևանա լիճը»։
Խոսքն ուղղեց երգիչներին. «Երգում եք՝ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։ Վաղը ո՞նց եք երգելու՝ տեսնեմ Արցախը ու նո՞ր մեռնեմ, թե՞ տեսնեմ Սյունիքը ու նոր մեռնեմ, թե՞ տեսնեմ Հայաստանը ու նոր մեռնեմ։
Ո՞ւմ է պետք ձեր երգերը»։
Խոսքն ուղղեց գրողներին. «Ինչպես Համո Սահյանն էր ասում՝ «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ»։ Վաղը դուք ի՞նչ եք ասելու։ Եթե այստեղ չեք դուք, վաղը դուք ի՞նչ եք ասելու»։
Խոսքն ուղղեց հաղթանակ կերտած զինվորական ընկերներին, ովքեր հաղթանակ են կերտել 30 տարի առաջ. «Ինչո՞ւ այստեղ չեք, ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք»։
Խոսքն ուղղեց սահմանին կանգնած զինվորական ընկերներին. «Ձեզ խաբելով ամեն օր մեկ թիզ, մեկ մետր, 100 մետր զիջում են ու ձեզ ստիպում են հետ նահանջել։ Ինչո՞ւ ձեր ժողովրդի կողքին չեք»։
Խոսքն ուղղեց ոստիկաններին. «Ձեր հագուստին նայելիս՝ մարդ ակամա զգաստանում է, ձեզ պատիվ է բերում զինվորական գլխարկն ու ձեր ուսուդիրը, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ենիչերները մուտք գործեն ձեր շարքերը։ Ինչո՞ւ եք թույլ տալիս ձեր շարքերում գտնվեն այնպիսինները, ովքեր վաղը գոռալու են «Ալլահու Ակբար»»։
Խոսքն ուղղեց հոգևորականներին. «Ինչո՞ւ ամեն օր այստեղ չեք, օրհնություն բերում ձեր ժողովրդին»։
Նա ծնկի եկավ ժողովրդի ու հոգևորականների առաջ ու խնդրեց՝ «կանգնեք մեր ժողովրդի կողքին»։
Ա.Մինասյանը խոսքն ուղղեց սփյուռքահայերին. «Ինչո՞ւ դուրս չեք գալիս պայքարի սփյուռքում։
«Խնդրում եմ՝միասին բռուցքները բարձրացնենք ու գոռանք՝ ռևանշ լինելու է»,-ասաց նա ու հրապարակում հավաքված քաղաքացիները վանկարկեցին «ռևանշ լինելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրով. Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել
- ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը. Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
- Հունիսի 3-ից հետո իշխանություններն այլևս որևէ մեկին պետք չեն լինի, բացի մեր թշնամիներից. Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին