Բերման են ենթարկել պատգամավոր Արթուր Սարգսյանին․ Գեղամ Նազարյան
«Բախման արդյունքում, չգիտեմ, տասնյակ,թե հարյուրավոր քաղաքացիներ են տուժել»,- Կառավարական ամառանոցի մոտ, որտեղ տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիների միջև, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դեռ տվյալներ չկան,թե քանի հոգի են հիվանդանոց տեղափոխել։ Պատգամավորը միայն նշեց, որ շատօգնություն են կանչել ու քաղաքացիներին տեղափոխել են։
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հավելեց,որ ականատեսն է եղել թե՛ տուժածներին, թե՛ Դեմիրճյան փողոցից լուսաձայնային նռնակների կիրառման,թե ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը։
«Ականատես եմ եղել նաև, որ բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Նաև ականատես եմ եղել,թե ոնց էին ոստիկանները հայհոյում»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
- Եթե ռիսկ չես անում դուրս գալ, ասա քեզ հարմար տեղ ու ժամ․ Իշխան Սաղաթելյան
- Դեպի կառավարական ամառանոցներ, ուր Փաշինյանն է
- Կարմիր բերետավորների բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի