Հեծանվով ման եկող, փողոցով քայլող երբեմնի Նիկո՛լ,դո՛ւրս արի
«Նիկո՛լ, հազարավոր մարդիկ եկել են այստեղ՝պատասխաններ ստանալու։ Հեծանվով ման եկող, փողոցով քայլող երբեմնի Նիկո՛լ,դո՛ւրս արի։ Բավական է թաքնվես ոստիկանների, կարմիր,սև բերետավորների,դիպուկահարների թիկունքում, դո՛ւրս արի։ Դու էիր գլուխ գովում,թե ժողովրդի վարչապետ ես,ո՞ւր մնաց պոռոտախոսությունդ»,- կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Դիմելով Նիոկոլ Փաշինյանին, Մանուկյանը շեշտեց, որ նա ատելություն, մահ ու սուգ է բերել հազարավոր օջախներ։
«Հազարավոր ոստիկաններով, որ պոռոտախոսում ես Կառավարության նիստերին կամ ԱԺ դահլիճում, շան պես վախենում ես, քանի որ պատգամավորին մինչև վերջ խուզարկում են։ Դու այստեղ ես, պոչդ քաշած, այնքան վախի մեջ ես ապրելու, մինչև վախը խեղդի քեզ ու դուրս շպրտի Կառավարությունից ու այս ամառանոցից, որովհետև դու պատասխան ես տալու»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան