«Ժողովուրդ». Մելիքսեթ Պողոսյանի որդին և Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել և հաշտվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին և մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել և հաշտվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, և նրան տեղափոխել էին Երևան:
Այնուհետև հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: Եվ, ահա, դեպքից գրեթե մեկ տարի անց կողմերին հաջողվել է համաձայնության հասնել, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ փորձում են ամեն ինչ անել քրեական գործին ընթացք չտալու և այն դատարան չուղարկելու համար:
Հավելենք, որ այժմ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ նրա որդին ազատության մեջ է: Սա նշանակում է, որ իշխանության թիմում գտնվելու հանգամանքը կարող է քրեական գործ կոծկելու պատճառ հանդիսանալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները