Եթե ռիսկ չես անում դուրս գալ, ասա քեզ հարմար տեղ ու ժամ․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման մասնակիցները հասան կառավարական ամառանոցներ, որտեղ նրանց սպասում են մեծաթիվ ոստիկաններ։ Կառավարական ամառանոցի մուտքի մոտ ոստիկական ուժերը մի քանի շարքով պատ են կազմել։
«Նիկոլը հիմա գտնվում է ամառանոցում։ Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի ու պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գալ, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ՝ ոչ, ապա րոպե առաջ պետք է հեռանաս»,- կառավարական ամառանոցների մոտ ասաց «Հայաստան» խմբակցությանԻշխան Սաղաթելյանը և շարունակեց․
«Այսպես փախնելով իր իշխանությունը երկար պահել չի կարողանալու։ Ուր գնա հետևից գնալու ենք։ Ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի։ Հայաստանում ո՛չ Խորհրդարան կա, ո՛չ Կառավարություն, կա ոստիկանություն, որը փորձում է պահել սրանց իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դեպի կառավարական ամառանոցներ, ուր Փաշինյանն է
- Քաղաքացիները շրջափակում են կառավարության մուտքերը
- Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին դեպի կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի