ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը. Սաղաթելյան
«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Ինչպես ենթադրվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տապալեց նիստը՝ չմասնակցելով այդ նիստին»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք մեկ շաբաթ առաջ այս հրապարակից ձևակերպել էին այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Արցախը լինի հայկական, Հայաստանը լինի անվտանգ, մենք ունենանք պետականություն։
«Մենք ձևակերպել ենք այն կարմիր գծերն ու սկզբունքները, որոնցից շեղվող ցանկացած իշխանություն հստակ ուղերձ է հղում ժողովրդին, որ երկիրը տանում են նոր զիջումների և նոր կապիտուլյացիայի։
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է և չորս ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան, գան խորհրդարան, տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր պատգամավորը շուտով կգան Ֆրանսիայի հրապարակ, միասին կորոշեն հետագա անելիքները, իսկ մինչ այդ ելույթ կունենա ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պայուսակներով տղամարդիկ՝ ԱԺ-ում
- Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
- Ընդդիմադիր պատգամավորները շարժվեցին դեպի ԱԺ
- Անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ Զաքարյան
- Հունիսի 3-ից հետո իշխանություններն այլևս որևէ մեկին պետք չեն լինի, բացի մեր թշնամիներից. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին