Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
«Մենք կառավարական ամառանոցի մոտ մեր պահանջը ներկայացնելուց հետո ուզում էինք գնալ Ազգային ժողովի մոտ, այնուհետև Ֆրանսիայի հրապարակ։ Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում եղավ բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, նախօրոք հայտարարել էին, որ որևէ շենքի վրա հարձակում չի լինելու։
«Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, իրենց պահում էին սանձարձակ, ծեծում, բռնություն գործադրում։ Կան բերման ենթարկվածներ, տուժածներ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք։ Բոլորին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։
«Կխոսենք այսօրվա, վաղվա անելիքների մասին։
Պինդ մնացեք։ Այս պայքարն անկասելի է, ինչ ուզում են՝ անեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
- Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան