Կապիտուլյանտին թվում է՝ հատուկ միջոցներ կիրառի, ապա մարդկանց թիվը կնվազի․ Իշխան Սաղաթելյան
«Այդ կապիտուլյանտին թվում է, որ ուժ, հատուկ միջոցներ կիրառի, բռնության ենթարկի ժողովրդին, ապա մարդկանց թիվը կնվազի»,- Ֆրանսիայի հրապակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այսօր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և«Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները տապալեցին այն:
«Ձեր անունից խորհրդարան էինք ներկայացրել մի փաստաթուղթ, որը մեկ գլավոր ուղերձ ուներ՝ չի կարող լինել որևէ լուծում, որ պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Սա հայ ժողովրդի պահանջն էր, սա ձեր պահանջն էր»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ իրենք ՔՊ-ական պատգամավորներին ասում էին, որ փաստաթղթի տակ ստորագրեն, սակայն վտսահ էին, որ նրանք դա չէին անի։ «Մենք վստահ էինք, որ իրենք դավաճան են, բայց մենք դա ներկայացրել էինք որ այս հրապարակում կանգնած մարդկանց համար, այլ նրա համար, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք դեռ տունը նստած մտածում են, որ սրանք դավաճան չեն, սրանց հետ մեկ գրամ հույս են կապում, դա նրանց համար էր, որ հայ ժողովուրդը հասկանա՝ դրանք դավաճան են և ուզում են երկիրը տանել նոր զիջումների։ Այո, այսօր ջրբաժան է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ ոստիկանը հարվածում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ձեռքին
- Փաշինյանն այլևս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, որովհետև լուսաձայնային զենք է կիրառել ժողովրդի դեմ. Գեղամ Նազարյան
- Կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից
- Հիվանդանոց տեղափոխված տուժածներն ավելացել են
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի այս պայքարում նիկոլները կորցրեցին ինքնատիրապետումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան