Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Սաղաթելյան
«Սրանք դավաճան են, ուզում են երկիրը տանել նոր զիջումների։ Այո, այսօր ջրբաժան է, ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գա»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։
«Մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա դիմեց ոստիկանապետին, փոխոստիկանապետերին՝ նշելով, որ իրավիճակին չեն տիրապետում, ոստիկանությանը նրանք չեն ղեկավարում, «ոստիկանությանը ղեկավարում է էն Սաքոն ու ինչ որ օլիգարխներ, բայց պատասխանատվություն կրելու եք նաև դուք»։
«Այս պայքարում հետքայլ չկա, նահանջ չկա։ Եթե դուք չեք կարողանում պաշտպանել մեր երկիրը, մենք պատրաստ ենք պաշտպանել և երկիրը, և ինքներս մեզ։ Այսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք որ ճիշտ ուղու վրա ենք։ Հաղթանակը շատ մոտ է, հերթականությամբ գնում են առաջ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ վաղը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում են հանրահավաք. «Ունենք բազմաթիվ վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Այս ամեն ինչին կտանք քաղաքական գնահատական, ոստիկանությանն էլ կտանք քաղաքական և իրավական գնահատական։
Մեր պայքարն անկասելի է, ոնց սկսկել ենք, գնում ենք առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ ոստիկանը հարվածում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ձեռքին
- Փաշինյանն այլևս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, որովհետև լուսաձայնային զենք է կիրառել ժողովրդի դեմ. Գեղամ Նազարյան
- Կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից
- Հիվանդանոց տեղափոխված տուժածներն ավելացել են
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի այս պայքարում նիկոլները կորցրեցին ինքնատիրապետումը
- Աշոտյան. Նիկոլ, եթե քո սիրտը արյուն է ուզում, դու այդ արյունն այսօր տեսար
- «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Բերման են ենթարկել պատգամավոր Արթուր Սարգսյանին․ Գեղամ Նազարյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
- Եթե ռիսկ չես անում դուրս գալ, ասա քեզ հարմար տեղ ու ժամ․ Իշխան Սաղաթելյան
- Տպավորություն ունեմ, որ այդ մարդը չի տիրապետում ոստիկանության ամբողջ համակարգին