Անկարայում Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Անկարա։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ աշխատանքային այցի ընթացքում Լավրովը բանակցություններ կվարի թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։
Նա ասել է, որ նախատեսված է քննարկել երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը, խորացման հեռանկարները։
Զախարովայի խոսքով, կլինեն նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, առաջին հերթին Ուկրաինայի ներկա իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի, սիրիական հիմնախնդիրների կարգավորման վիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։