
Լավրովը կայցելի Հայաստան
Հունիսի 10-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
«Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ակնկալվում է, որ նիստի արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների պաշտպանության և անվտանգության արտաքին քաղաքականության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։
Զախարովան հայտնել է, որ միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ ունի։