440 մտավորական միացել է կոչին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է, որ մտավորականների կոչին այս պահին միացողները 440-նն են։
«Խոնարհում և հարգանք❗❗❗
Կարդացեք և հիշեք նրանց անունները❗❗❗
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՉԸ
Սիրելի հայրենակիցներ,
Մեր պետականությանն ուղղված սպառնալիքները ծայրահեղ խորացել են՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի կասեցվում, այլև օրեցօր խորանում է։
Իշխանությունների կողմից չորս տարի վարվող քաղաքականության հետևանքով հայ ժողովուրդը կանգնել է գոյաբանական սպառնալիքի առջև, հարցականի տակ է Հայոց պետականության հեռանկարը։ Իշխանություններն, ըստ էության, վերջնականորեն հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքից՝ վտանգելով մեր ժողովրդի մի զգալի հատվածի անգամ կյանքի իրավունքը։ Նրանք չեն կարողանում և չեն էլ ձգտում պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Երկրում անթաքույց խորանում են բռնաճնշումներն ու քաղաքական հալածանքները։ Այս ամենը կատարվում է հասարակության մեջ խորացող ատելության և ազգային պառակտման, բարոյական և արժեքային կորուստներ պարտադրելու մթնոլորտում, ինչը հղի է կործանարար հետևանքներով և անկանխատեսելի հեռանկարով։
Անվտանգային և բարոյական աղետի օրհասական այս պահին հայ մտավորականի լռությունն անխուսափելիորեն հանգեցնելու է անդառնալի կորուստների՝ քաջալերելով ազգակործան քաղաքականությունը։
Հայ մտավորականը լռելու իրավունք չունի։ Այս ճակատագրական իրադարձությունների համապատկերում՝ սերունդների առջև արժանապատիվ կեցվածք պահպանելու մտահոգությամբ, կա միայն մի գերխնդիր՝ վճռականորեն կանգնել և կանխել Երկրի կործանումը։
Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ապագայի հանդեպ և հանդես ենք գալիս ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ հանուն մեր արժանապատիվ ապագայի, միասնականությամբ կարող ենք կասեցնել այս կործանարար ընթացքն ու մասնակից դառնալ Հայոց պետականության իրական վերածննդին»,- գրել է Լիլիթ Գալստյանը։
Հայտարարությանը միացած մտավորականների անուն-ազգանունները՝ Լ.Գալստյանի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Միանում եմ. Նոր մտավորականներ են ստորագրում երեկ հրապարակած կոչի ներքո
- 160-ից ավելի մտավորականներ միացել են համաժողովրդական շարժմանը․ Լիլիթ Գալստյանն ընթերցեց նրանց ուղերձը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի