Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ներխուժման փորձերը ձախողվել են
Խերսոնի մարզ ուկրաինական բանակի ներխուժման բոլոր փորձերը հետ են մղվել և ձախողվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինան մի քանի անգամ փորձել է ճեղքել պաշտպանությունը և ներխուժել Խերսոնի շրջանի տարածք։ Միևնույն ժամանակ, ըստ, աղբյուրի, Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան, ով ռուսական բանակի ժամանումից հետո փախել է տարածաշրջանից, ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն իբր Դնեպրոպետրովսկի մարզից ազատագրել է ավելի քան 20 բնակավայր և շարունակում է գրոհը։
Ավելի ուշ Խերսոնի վրա հարձակման մասին հայտարարել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Մենք ամբողջությամբ վերահսկում ենք Խերսոնի մարզի տարածքը: Բոլոր այն հայտարարությունները, որ հնչում են գրավման մասին, զուտ պոպուլիզմ են: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Նրանց բոլոր ներխուժման փորձերը հետ են մղվել և ձախողվել: Խերսոնի շրջանն իր բոլոր սահմաններով մնում է ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնության զորքերի վերահսկողության տակ»,- ասել է Ստրեմուսովը։
Հարակից հրապարակումներ`
- Խերսոնի մարզը կդառնա Ռուսաստանի լիարժեք սուբյեկտ
- Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական կապի և ինտերնետի
- Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցնում են ռուսական հեռախոսային կոդի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան