Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի այս պայքարում նիկոլները կորցրեցին ինքնատիրապետումը
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Պռոշյան փողոցում ոստիկանների՝ պայքարի մասնակիցների դեմ իրականացրած գործողություններին, կիրառած հատուկ միջոցներին, գրում է.
«Փաստորեն Ոստիկանությունն էլ պատասխանեց Արցախի պատկանելիության, հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանագծման մասին Դիմադրության շարժման հարցադրումներին։ Ահա ձեզ և ջրբաժան...
Ի դեպ, Ոստիկանության այս պատասխանը սպասելի էր։ Ուրիշ էլ ի՞նչ կարող էր լինել՝ Նիկոլի ոստիկանությունն է։
Բայց ամենակարևորը դա չէ։ Ամենակարևորն այն է, որ նյարդերի այս պայքարում նիկոլները կորցրեցին ինքնատիրապետումը։ Իսկ սա շատ խոսուն փաստ է։ Ամեն բան լավ է լինելու։ Ու շատ շուտով»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Նիկոլ, եթե քո սիրտը արյուն է ուզում, դու այդ արյունն այսօր տեսար
- «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
- Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
- Դեպի կառավարական ամառանոցներ, ուր Փաշինյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան