Մեդվեդևը սպառնացել է Կիևին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Կիևին սպառնացել է հարված հասցնել որոշումների ընդունման կենտրոններին՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից մատակարարվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի օգտագործման դեպքում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Եթե այդ զինատեսակները օգտագործվեն ռուսական տարածքների դեմ, մեր երկրի զինված ուժերն այլ ընտրություն չեն ունենա, քան ոչնչացնել որոշումներ ընդունելու կենտրոնները»,- ասել է Մեդվեդևը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը նախազգուշացրել է պատասխան գործողությունների մասին, եթե Կիևը հարվածի Ռուսաստանին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Նա պարզաբանել է, թե կոնկրետ որ կենտրոնների մասին է խոսքը, մասնավորապես, դա վերաբերում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանն ու գլխավոր շտաբին։
Նախօրեին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալն ասել էր, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է չորս ժամանակակից HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն․ ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր կմատակարարի
- WSJ. ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին Ուկրաինային կմատակարարի մի քանի հրթիռային կայաններ
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել է Կիևին հատկացվելիք 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան