Մոսկվայում բացվում է բալետի 14-րդ միջազգային մրցույթը
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի պատմական բեմում այսօր տեղի կունենա Բալետի XIV միջազգային մրցույթի բացումը։ Մրցույթն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պարուսույց Յուրի Գրիգորովիչի ծննդյան 95-ամյակին։
«Մոսկվայում անցկացվող բալետի միջազգային մրցույթը բալետի աշխարհի օլիմպիական խաղերն են։ Մրցույթը ծնվել է 1969 թվականին ԽՍՀՄ Մեծ թատրոնի բեմում։ Ռուսական բալետի դպրոցի գլոբալ ազդեցությունը, մրցույթի հիմնադիրների հեղինակությունը և համաշխարհային գլխավոր բեմերից մեկի կախարդանքը միջոցառմանը պարգևել են բալետի կենտրոնական միջազգային մրցույթի կարգավիճակ»,- ասվում է մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ։
kulturomania.ru-ն հայտնում է, որ մրցույթին մասնակցելու համար հայտերը են ներկայացրել բալետի պարողներ 33 երկրներից։ Ընտրական փուլի արդյունքներով մրցույթին մասնակցում են 112 պարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ղրղզստանից, Ղազախստանից և այլ երկրներից։
Մրցույթը կազմված է երեք փուլից։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունիսի 10-ին, իսկ հունիսի 11-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունն ու գալա համերգը։