ԵԱ. Վարդան Մանուկյանն ու Տաթև Հակոբյանը զրո ստացան
Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Երեկ՝ հունիսի երկուսին ասպարեզ ելան Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Նրանցից Անդրանիկ Կարապետյանը /89 կգ/ համարվում էր չեմպիոնի իրական թեկնածուներից մեկը: Բայց այդպես չեղավ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նա պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 174 կգ ծանրությունը և գրավեց երկրորդ տեղը: Հույսը մնաց հրումը: Առաջին մոտեցումը հաջողությամբ պսակվեց և նա գլխավերևում պահեց 191 կիլոգրամանոց ծանրաձողը: Այնուհետև նա 5 կգ-ով ավելացրեց ծանրաձողի քաշը, որը հաղթահարել չկարողացավ մեր պատվիրակը և երկամարտի 365 կգ արդյունքով եզրափակեց առաջին հնգյակը:
Նույն քաշային մեր երկրորդ պատվիրակ Վարդան Մանուկյանը պոկումում 160 կգ-ով յոթերորդն էր: Հրումում նա զրո ստացավ: Նման ճակատագիր վիճակվեց նաև կանանց առաջնության մասնակից Տաթև Հակոբյանին /76 կգ/, թեև նա պոկումում 104 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը, սակայն զրո ստացավ դարձյալ հրումում:
Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 22։00-ին, մրցահարթակ կելնեն մեր Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը /երկուսն էլ՝ 96 կգ /:
Հարակից հրապարակումներ`
- Տիրանայում այսօր մրցահարթակ դուրս կգան հայաստանցի երեք ծանրամարտիկներ
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը՝ չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան