Զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս... Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։
Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։
Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը պատրաստություն կանցնեն Ադրբեջանում՝ թուրքական գործուն մասնակցությամբ։
Թե բանակային կորպուսների, սահմանապահ զորքերի քանի զորամաս է հիմնվել, վերակազմակերպվել, դրա մասին մեկ այլ առիթով։
Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից, առաջնագծում անհայտ պայմաններում զինծառայողներ են կորում, սահմանագծի որոշ կարևոր ուղղություններում զինծառայողները մարտական հերթապահություն են կրում վրաններում, զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս... ու, ցավոք, այս շարքը շարունակելի է։
Թե բա «խաղաղության դարաշրջան»»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղևոնդյան. Սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է
- Ինչու՞ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում
- Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ». Վարուժան Գեղամյան
- Տիգրան Աբրահամյան. Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է
- Արտակ Զաքարյան. Նիկոլը 2018թ. մայիսի 12-ին առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել
- Ավետիք Չալաբյան. Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր
- Էդգար Ղազարյան. Արցախի Պաշտպանության բանակը փաստացի կազմալուծվում է՝ բոլոր հնարավոր ողբերգական հետևանքներով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան