«Ինչո՞ւ այսօր գալ Ֆրանսիայի հրապարակ»
Երեկ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու հանուն Արցախի, Հայաստանի փրկության պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ հունիսի 3-ին ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում. «Նախ աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները»։
Այսօր ժամը 16։00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
Հայտարարության տեքստը՝
«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝
Հայտարարում ենք․
1․ Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։
4․ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման ( հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման նախապայմանով։
5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։
6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր- մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։
7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։
«Հայաստան» դաշինքը մանրամասնում է՝ ինչո՞ւ հունիսի 3-ին գնալ Ֆրանսիայի հրապարակ.
Հարակից հրապարակումներ`
- Շարունակելու ենք պայքարը,մեր առջև դրված խնդիրը սպասում է իր լուծմանը․ Գեղամ Նազարյան
- Հունիսի 3-ից հետո իշխանություններն այլևս որևէ մեկին պետք չեն լինի, բացի մեր թշնամիներից. Իշխան Սաղաթելյան
- 15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում
- Ասպրամ Կրպեյան. Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ այս շարժումը կասեցնել հնարավոր չէ
- Մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա. Սաղաթելյան
- Իրենք փախած են, մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ. Սաղաթելյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
- Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի