Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
«Արդեն քարերով էին հարվածում»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հատուկ միջոցներ կիրառեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ, ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հարկ եղած դեպքում հանդարտացնելու համար նաև պետք է կիրառել հատուկ միջոցներ։
«Խաղաղ ակցիա չէր»,- նշեց փոխոստիկանապետը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պահանջեց ոստիկաններից հեռանալ ճանապարհից և թույլ տալ շարունակել երթը։
Ոստիկանները պահաջեցին մի քիչ հետ գնա ժողովուրդը, իրենք էլ ճանապարհ կբացեն։
Լրագրողի հարցին՝ հատուկ միջոցի կիրառումից տուժած քաղաքացիներ կա՞ն, Ի.Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին քիչ հետո կխոսի։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դժվար է ասել, թե քանի քաղաքացի է տուժել։
«Բայց այն, որ ոստիկանությունը գազանավարի էր իրեն պահում, արդեն պրոբլեմ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ կառավարության ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Ոստիկանների ու քաղաքացիների միջև սկսվեց բախում։ Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոց։ Կան բերման ենթարկված քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Լուսաձայնային նռնակներ ու բերման ենթարկվածներ կառավարական ամառանոցի մոտ
- Եթե ռիսկ չես անում դուրս գալ, ասա քեզ հարմար տեղ ու ժամ․ Իշխան Սաղաթելյան
- Տեսանյութը կա, թե որ ժամին է ինքը շենքից փախել․ Իշխան Սաղաթելյան
- Այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու հայկական շահը և օր առաջ պետք է հեռանան․ Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան