Քաղաքական 13:45 04/06/2022 Հայաստան

Իրավիճակը երեկվանից հետո. լուծումներ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ» անդրադարձել է երեկ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցախ բախմանը.

«Երեկ կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը իրավապահների հետ։ Մեծ հաշվով, սա անխուսափելի էր, և չկա որևէ երաշխիք, որ չի կրկնվելու. երբ ստեղծված քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, և պետության փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հավանականությունը էապես մեծանում է։ Մյուս կողմից, ցանկացած բախումից հետո ձևավորում է նոր իրականություն, որը պետք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծումներ գտնելու համար։

1. Երկրի վարչապետն իրեն շրջապատել է ահռելի քանակի զորքով, կտրել է հանրության հետ հաղորդակցության բոլոր խողովակները։ Նա բյուջետային անսպառ միջոցներ է հատկացնում իրեն շրջապատած զորքերին։ Սեփական անվտանգությունը նրա միակ գերխնդիրն է,պետական համակարգի՝ սուպերիդեան։ Հայաստանի ներքին կյանքի միակ փիլիսոփայությունը դարձել է Նիկոլի անվտանգությունը. պետության ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մի գործ չի արվում՝ ոչ մի ծրագիր, ոչ մի բարեփոխում։

2. Այս պահին շատ դժվար է հասկանալ, թե ուժային տարբեր համակարգերն ի´նչ ենթակայության տակ են։ Կա վարկած, որ առավել ագրեսիվ, «Յաշմա»-ատիպ միավորներն այլ ենթակայության են։ Եթե վարկածը ճիշտ է, ապա սա չափազանց վտանգավոր բան է, և այստեղ լուրջ անելիք ունեն ուժայինների գործող ղեկավարները։

3. Ամենայն հավանականությամբ՝ տարբեր-բերետավորների այլանդակ պահվածքն ունի ոչ այնքան զուտ ուժային բացատրություն, որքան՝ ավելի խորքային. Նիկոլը գնում է երկրում նոր բարիկադավորման։ Սևուսպիտակն արդեն առաջվա պես չի գործում, և ներքին նոր թշնամանքը, նոր բաժանումները Նիկոլի համար կենսական նշանակություն ունեն։ Իր զինանոցում նա ունի մի քանի տարբերակ, և այս պահին ընտրել է հասարակություն-ոստիկանություն սուր թշնամանքը։

4. Մինչ Երևանի փողոցներում ընթանում էր լուրջ բախում, և կառավարական ամառանոցների մոտ իրավիճակը գերլարված էր, հիվանդանոց էին տեղափոխվում բազմաթիվ տուժածներ, 1-2  փողոց այն կողմ՝ Սարյան փողոցում, գինու փառատոն էր՝ ուրախ, անհոգ, ու մարդաշատ։

5. Էապես մեծանում է չարությունը իշխանության և Նիկոլի հանդեպ։

6. Շարժումը չի ստանում միջազգայինհանրության նկատելի աջակցությունը, «դրսից» աչք ենփակում ներսի բոլոր այլանդակությունների վրա։

Սա իրականության մի քանի բնութագրիչներն են, որոնք կարող են դուր չգալ։ Բայց իրողությունները պետք է սառը ընդունել, ստեղծված ռիսկերը՝գիտակցել, որպեսզի դրանք հնարավորինս կառավարելի լինեն։ Ըստ այդմ.

- Պետք է լուծում գտնել Նիկոլի անվտանգության սուպերիդեային։ Ժամանակին եղել են առաջարկներ, բայց չեղավ պատշաճ լուրջ մոտեցում։ Որպես առաջին քայլ՝ կարելի է հրաժարվել կառավարական ամառանոցների մոտ բազմահազարանոց հանրահավաքների գաղափարից.կենսական անհրաժեշտություն չէ հենց այնտեղ հավաքվելը՝ վայր, որտեղ ապրում է ընտանիքը, երեխաները։ Սա ընկալվում է որպես կյանքին ուղղված սպառնալիք և առաջ է բերում ամենևին ոչ քաղաքական պատասխաններ։

- Եթե մենք ընդունում ենք, որ Նիկոլը միտումնավոր է կառուցում հասարակություն-ոստիկանություն բարիկադներ, թշնամանքի նոր հարթություն, ապա շարժման հարթակը պետք է լինի շատ ավելի գրագետ ու սառը՝ այդ ծրագիրը վիժեցնելու համար։ Հասկանալով, որ էմոցիոնալ վիճակ է և դժվար է կառավարել զգացմունքները, այնուհանդերձ ցանկացած պրոցեսի կառավարում պահանջում է սառնասրտություն։

- Պայմանական ասած «Սարյան» փողոցի իրավիճակն իրականություն է, և մենք պետք է ընդունենք, որ առ այս պահը մեր հասարակությանմի մեծ հատված անտարբեր է տեղի ունեցողի հանդեպ, չի ընկալում ռիսկերը, չի հասկանում, թեխոսքն ինչի մասին է, և որն է պայքարի իրական բովանդակությունը։ Իշխանությունը, օգտվելով շարժման հրապարակախոսական որոշ թույլ կետերից՝ հեշտությամբ ուղղորդում է հանրային կարծիքը՝ փորձելով մարգինալացնել շարժման մասնակիցներին։ Հետևաբար՝պետք է վերանայել, վերափոխել բանաձևերը, ուրեմն՝ հարթակը անհրաժեշտ ճիշտ շեշտադրումներով և ճիշտ ձևակերպումներով չի խոսում լայն հասարակության հետ։

Եվ վերջապես պետք է ընդունենք, որ ունենք հանրության մի շերտ, որի համար Արցախը, Սյունիքը, Եռաբլուրը, անկլավները պայմանական հասկացություններ են։Մարդկայնորեն գուցե բարդ է հասկանալ 20-30 տարեկանների անտարբերությունը, երբ Սարյանից10 րոպե հեռավորության վրա իրենց հասակակիցների թարմ Եռաբլուրն է, որն ամեն պահի համալրման սպառնալիքի տակ է։ Սա դժվար է հասկանալ, բայց սա պետք է ընդունելորպես փաստ։ Սա, ի դեպ, չի ձևավորվել վերջին 4 տարում, սա ավելի հին ու բարդ թեմա է։

- Շարժումը չի ստանում միջազգային որևէ աջակցություն։ Հաշվի առնելով աշխարհում առկա՝ Ռուսաստան-Արևմուտք սուր առճակատումը, թվում էր՝ կողմերից գոնե մեկը պետք է աջակցեր։ Բայց սրանից սարքել ողբերգություն պետք չէ, սրանից պետք է անել հետևություն. հարթակը պետք է գտնի բանաձևեր, որոնք հասկանալի կլինեն միջազգային հանրությանը և հարևաններին։ Կլինեն ձևակերպումներ, որոնք համահունչ են տարածաշրջանի մասին խոշոր խաղացողների որոշակի պատկերացումներին։ Մենք մեր «Լաո»-ով առայժմ հակադրվում ենք նմանատիպ բոլոր պատկերացումներին։ Ինչպե՞ս ենք պատկերացնում բացառապես հակաթուրքական բովանդակությամբ աջակցություն ստանալ Ռուսաստանից, որի համար Թուրքիան այսօր առանցքային գործընկեր է, և ինչպե՞ս ենք պատկերացնում ստանալ աջակցություն Արևմուտքից, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով լուծում է կարևոր հարցեր։ Երկրի մոդեռնիզացիան, հետպատերազմյան վերականգնումը և կովկասի նոր ճարտարապետության գաղափարները մենք փոքրացրել-վերածել ենք դրսի աշխարհի համար անհասկանալի, պարզունակ հակաթուրքականության բանաձևի։ Բանաձևերի վերանայումը կարող է ստեղծել նոր իրավիճակ։

- Ներքին լարվածությունն ունի աճի միտում։ Այս պահին, ցավոք, չի երևում լուծումը։ Ձևավորվել է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, ամենայն հավանականությամբ առաջանալու է խորհրդարանական ճգնաժամ, իսկ Ալիևի ու բանակցային գործընթացի շնորհիվ՝ պետականության ճգնաժամ։

Մենք միակ երկիրը չենք, որը հայտնվում է նման վիճակում, և լուծումների տարբերակներն էլ շատ չեն։ Ամենաընդունելին միջնորդի կամ միջնորդների ինստիտուտի ակտիվացումն է, որը կօգնի Հայաստանին դուրս գալ այս վիճակից։ Այս վիճակը պահանջում է քաղաքական լուծում, ոչ մի գույնի բերետ դա չի լուծելու։ Միջնորդի ինստիտուտը կարևոր է հենց այդ նպատակով՝ արձանագրել քաղաքական լուծման բացառիկ անհրաժեշտությունը և գտնել սահուն, հնարավորինս անցնցում ճանապարհները»։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}