Բեգլարյան. Հերթական օրինակը, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից
«Ադրբեջանը արգելափակել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հասանելիությունը՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու համար: Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից»,- Թելեգրամում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ այդ հարցազրույցում ներկայացրել է ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի դեմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները, Արցախի ներկային ու ապագային առնչվող իրողություններն ու մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու պրոպագանդիստական ձևակերպումների:
«Ի դեպ, ադրբեջանական մամուլը լի է իմ դեմ անձնական հաշվեհարդարի և հակառուսական կոչերով հրապարակումներով»,- գրել է Բեգլարյանը
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում արգելափակել են Ռիա նովոստի կայքը՝ Արցախի հայտարարությունները «տիրաժավորելու» համար
- Ռուսաստանում արգելափակել են Ազատություն ռ/կ-ի և ադրբեջանական կայքեր
- Արտակ Բեգլարյան. Արցախում պետք է ավելացվի ռուս խաղաղապահների թիվը, ընդլայնվեն նրանց լիազորությունները
- Արցախը Հայաստանի հետ բանակցում է ճանաչման համար, բայց առաջընթաց դեռ չկա. Արտակ Բեգլայան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին