ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը. Մանուկյան
«Երեկ ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներից հետո գործ է հարուցվել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հիմա գտնվում են հիվանդանոցում, այսինքն՝ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ, բայց որպես զանգվածային անկարգությունների մասնակից իրենց նկատմամբ է հարուցվել քերական գործ»,- Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ երեկվա բողոքի գործողություններն ունեին բացառապես խաղաղ բնույթ, սակայն ոստիկանները դիմել են անհամաչափ գործողությունների, արձակել լուսաձայնային արկեր, որի հետևանքով տուժել են հենց ոստիկանները։
Մանուկյանի խոսքով, տեսանյութերում հստակ երևում են, որ ոստիկանական գործողությունների առաջ շարքերում կան ՊՊԾ ռացիաներով զինված սպաներ կամ զինծառայողներ ՊՊԾ հագուստով. «ՊՊԾ իրավասությունների մեջ չէ հասարակական կարգը, պարտավորություն ունի պահպանելու պետական շենքերի ու պաշտոնյաների անվտանգությունը։
Հստակ երևում է, որ ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանությունը խառնում է «քուչի խփոցու» հետ»
- Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի
- Մելիքյան. Ոստիկանություն տարված քաղաքացու մոտառկա է աչքի լուրջ վնասվածք
- Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է
- Սևազգեստ ոստիկանը հարվածում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ձեռքին
- Հիվանդանոց տեղափոխված տուժածներն ավելացել են
- «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
- ՔԿ-ն ԱԱԾ ՊՊԾ պետի գործողությունների փաստով քրեական գործ դեռ չի հարուցել
- Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չեն վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը. Իրավապաշտպան
- Ուրեմն լսի Սաքո,ուսադիրներդ պոկելու եմ, պատժվելու ես դրա համար․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին