Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում է Գոռ Սարգսյանը
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի կունենա Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, ով բազմիցս հանդես է եկել նաև մենապարերով, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված է Օպերային թատրոնի պարուսույց,ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ օպերայի և բալետի թատրոնից։
Մրցույթն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին։ կենտրոնական միջազգային մրցույթի կարգավիճակ»,- ասվում է մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ։
kulturomania.ru-ն հայտնում է, որ մրցույթին մասնակցելու համար հայտերը են ներկայացրել բալետի պարողներ 33 երկրներից։ Ընտրական փուլի արդյունքներով մրցույթին մասնակցում են 112 պարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ղրղզստանից, Ղազախստանից և այլ երկրներից։
Մրցույթը կազմված է երեք փուլից։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունիսի 10-ին, իսկ հունիսի 11-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունն ու գալա համերգը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան