Ասում եմ՝ ես հերոսի պապա եմ, ինչ եք անում, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք. Զավեն Մկրտչյան
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ 44-օրյա պատերազմին նահատակված հերոս Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը պատմեց, թե ինչպես են ոստիկանները երեկ իրեն Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի անկյունում գցել գետնին, պատռել իր որդու նկարով շապիկը։
«Երեկ ներկա էի երթին, գտնվում էի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի անկյունում, հանգիստ կանգնած էի, միանգամից պարզ դարձավ, որ ոստիկանական ուժերը փորձում են բախում հրահրել։ Որոշակի շարժ զգացվեց։ Երբ ոստիկանները վահաններով, սաղավարտներով մոտեցան մայթին, կանգնած էի մայթի անկյունում, նայելով իրենց աչքերին՝ ասացի՝ այս տղան (ցույց է տվել շապիկին որդու նկարը) հազարավոր թուրք է սպանել։ Նայում էին Հայկազի աչքերին ու հասկանում՝ ով է իրենց դեմը կանգնած։ Իրենց հետևից շատ ակնթարթային ձևով սև համազգեստով, սև բերետով մեկը վազեց վրաս, երկու ձեռքով բռնեց իմ ձախ թևից ու անմիջապես քաշեց իրենց ոհմակի մեջ, որտեղ մնացած սև բերետավորներին էին։ Երբ ընկա այդ ոհմանի մեջ, պատռեցին իմ վերանաշապիկը տղայիս նկարով, վայրկանում տաս հարված էի ստանում գլխիս, մարմնիս տարբեր հատվածներում։ Ասում եմ՝ ես հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում։ Ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք:
Ինձ փորձում էին տեղափոխել ինչ-որ տեղ, չգիտեմ՝ ուր էին տանում, շատ արագ էին տանում, ընկնում էի։ Ասում եմ՝ ի՞նչ եմ արել տղաներ, որ դուք իմ հետ այդպես եք վարվում։ Ասացին՝ սուս մնա, թե չէ հիմա ձեռքերդ կջարդենք։
Կատարվածն ապշեցուցիչ էր։ Չեմ կարողանում հասկանալ, որ նման բան կարող է մեր երկրում կատարվել, մի երկրում, որի համար մեր հազարավոր տղաներ իրենց կյանքն են զոհել, որպեսզի մենք այս բախտին արժանանա՞նք։ Ընդամենն ասել էի՝ իմ տղան հազարավոր թուրք է սպանել։ Եթե այդ խոսքը նման կերպ է ազդել սև բերատավորի վրա, այստեղ կարող եմ ենթադրել, որ սև բերետավորները Ալիևի, Էրդողանի ուղարկած հատուկ ստորաբաժանումն է, այլ բան չեմ կարող մտածել։
Ես վստահ եմ՝ մաքուր արյունով հայ չեն, պահանջում եմ սև բերետավորներից անալիզ վերցնել, որտեղ են բուծվել այդ էակները»,- իր հետ կատրվածը ներկայացրեց Զավեն Մկրտչյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, թքած ունի սրբությունների վրա, հատուկ է անում՝ ցույց տալու համար, որ իրենց համար որևէ սրբություն չկա, որպեսզի նաև մեր հասարակությունը վախենա, մտածեն՝ եթե հերոսի ծնողների նկատմամբ են նման քայլ կատարում, բոլորի նկատմամբ էլ կարող են անել։
«Համոզված եմ՝ մեր ժողովուրդը նման բաներից կոտրվող չէ»,- ասաց նա։
Զ.Մկրտչյանը հայտարարեց, որ զոհված զինծառայողների ծնողներն այս հրապարակում են որպես Հայաստանի քաղաքացիներ, հայ մարդիկ, համաձայն չեն, որ մեր երկրից որևէ միլիմետր զիջվի թշնամուն, համաձայն չէ, որ թուրքը, ադրբեջանցին գա մեր երկրի, ռեժիմով բռնաբարի կանանց, աղջիկներին։
Նա ասաց, որ պահանջում են իրենց տղաների սպանության մեջ մեղավորներին ըստ արժանվույն պատժել. «Մեր զավակներին տարել են կանխամտածված սպանության։ Գիտենք ով է»։
«Նիկոլ հայասպան»՝ վանկարկեց պատերազմում նահատակված հերոսի հայրը։ Հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ նույնպես վանկարկեցի՝ «Նիկոլ հայասպան»։
«Նիկոլը պետք է մնա Հայաստանում ու կրի իր արժանվույն պատիժը զոհված տղաների հայրերի ձեռքով հատուկ կահավորված զնդանում, որտեղ պետք է լինեն մեր զոհերի նկարները, 24 ժամ լսի նրանց անուններն ու տեսնի նկարները»,- ասաց Զավեն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան
- Սև բերետավորները հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ ասել է՝ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի. Զոհվածի քույր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին