Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
Թուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։
«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը դառնան աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էին ձևավորել մեր հարավային սահմաններում։ Մենք կլրացնենք այն, ինչ բացակայում է սահմանին նոր գործողություններով (Սիրիայում)։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է նախագահը։
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է մի քանի գործողություններ, իսկ ներկայումս իրականացնում է գործողություն Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայի նախագահն իր ելույթի ժամանակ կրկնել է, որ Անկարան մտադիր չէ աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մուտք գործելուն, քանի դեռ նրանք աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, որը Անկարան ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան