Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
«Ոստիկանությունը երեկ շատ սխալ է վարվել, կիրառել է բիրտ ուժ և հատուկ միջոցներ։ Ընդ որում, հատուկ միջոցներն օգտագործվել են առանց նախապես զգուշացնելու, ինչը հստակ խախտում է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկ Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոստիկանների՝ պայքարի մասնակիցների նկատմամբ իրականացրած գործողություններին։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց իր կուսակից Արսեն Բաբայանի՝ երեկվա ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի, հատուկ միջոցները ժամկետանց են և հենց դա է պատճառը, որ եղել են այդքան վնասվածք ստացածներ, այդ թվում ոստիկանների շրջանում։
Վանեցյանը վկայակոչեց նաև համացանցում տարածված տեսանյութը, երբ հատուկ միջոցի կիրառման արդյունքում կրակն ուղիղ ընկնում է ոստիկանների վրա, որոնք հսկում էին կառավարական ամառանոցների մուտքը։
«Մենք տեսանք նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։ Նրանք սադրիչներ էին։ Մի տեսանյութ կա, որտեղ մի տղա քար է նետում ոստիկանների վրա։ Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և այդ տղան հայտնաբերված ու ձերբակալված չէ։ Մինչդեռ ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց նրա գործողությամբ։ Եթե մարդ է եղել, որ քար է նետել ոստիկանների վրա, ապա ո՞վ է այդ տղան։ Կարծում եմ, որ իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ է»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ապշում եմ մեր ՀԿ-ների անտարբերության վրա. Արմեն Ալավերդյան
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Արսեն Բաբայան. Ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է