Ուժային կառույցներից ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել։
Ով, ինչպես կարողանում էր արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։
Դեմքները փակ էր, որովհետև այն ամենն ինչ անում են ուժային կառույցները հակաիրավականից բացի, պարզապես ամոթ է ու ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։
ՀԳ. Ոստիկանական խուլիգանություննների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի շարք աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան