Ձերբակալության որոշումներ են կայացվել նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. փաստաբան
Փաստաբան Մանուշ Եսայանը երեկ ժամը 22․00-ին եղել է ոստիկանության Արաբկիրի բաժնում, ուր կառավարական ամառանոցների մոտ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո բերման էին ենթարկել 9 քաղաքացիներ զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոմն ոստիկանի կամ ոստիկանների վիրավորանք հասցնելու հիմքով։ Ասուլիսում փաստաբանն ասաց, որ 9 քաղաքացիներից 4-ն ունեցել են մարմնական վնասվածներ, երեքը տեղափոխվել էին հիվանդանոց, ունեցել են կոտրվածնքեր և այլ վնասվածքներ։
«Մի հոգու դեպքում աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում հնարավոր է այդ երիտասարդն առողջական լուրջ խնդիրներ ունենա։ Հասակով տղամարդ էր, տարան հետազոտության, կասկածներ կային, որ կրծքավանդակի մասում կոտրվածքներ կան։ Մի երիտասարդի մոտ ծնոտի լուրջ կոտրվածք էր»,- ասաց փաստաբանը։
Նրա գնահատմամբ, ականատես լինելով այս իրավիճակին ակնհայտ էր, որ համաչափ ուժի կիրառելիությունը, ընդհանրապես բերման ենթարկելու ինստիտուտը կարելի է ասել մեռել է Հայաստանում, որովհետև բերման ենթարկելը հատուկ միջոց է, պետք է իրականացվի հստակ կանոնակարգով, որը, բնականաբար չի պահպանվել։
«Ձերբակալության որոշումներ են կայացվել նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մեր իրավապահ համակարգը հաշվի չի առել, որ քաղաքացիները հիվանդանոցներ են տեղափոխվել, որտեղ արձանագրել են, որ իսկապես լուրջ վնասվածքներ ունեն, առողջությանը վտանգ է սպառնում։ Դա չի խանգարել իրավապահներին ձերբակալության մասին որոշում կայացնել»,- ասաց Մանուշ Եսայանը։
Նա հայտնեց, որ ձերբակալության որոշումները վիճարկելու են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանությունը խառնում է «քուչի խփոցու» հետ»
- Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է